Friday, November 5, 2010

Վրաստանն Իրանի հետ վիզային ռեժիմը հանելու հարցն, ի սկզբանե համաձայնեցրել էր Վաշինգթոնի հե՞տ

News.am. 5-11-2010- ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակի հետ կապված Սպիտակ Տան քաղաքականությունն առանձնապես չի փոխվի, քանի որ նախ, դեմոկրատները շատ հարցերում շարունակում են հանրապետականների դիրքորոշումը, երկրորդ. հանրապետականներն իշխանության միայն մի մասն են «վերցրել»: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացի փորձագետ Ռամազ Սաքվարելիձեն:
Նրա խոսքով, հատկապես Վաշինգթոնի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ, առանձնապես չի փոխվի, որովհետեւ դեմոկրատներն այդ հարցում շարունակում են հանրապետականների կուրսը: «Ուղղակի այս ընտրություններից հետո Վաշինգթոնի աջակցությունը Թբիլիսիին կավելանա»,- նշեց փորձագետը: Նրա ներկայացմամբ, ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները առաջվա նման կպնդեն, որպեսզի բարելավվեն հայ-թուրքական հարաբերությունները, քանի որ ԱՄՆ-ը շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ:
Ինչ վերաբերում է Իրանի եւ Վրաստանի միջեւ վիզային ռեժիմը հանելու որոշմանը, ապա Սաքվարելիձեի խոսքով, այդ հարցը որոշակի մտահոգություն է առաջացնում երկրում, հաշվի առնելով, որ նման քայլը կարող է բացասական արձագանք առաջ բերել ԱՄՆ-ում:
«Մեզ համար ԱՄՆ-ը առաջնային գործընկեր է, այն դեպքում, երբ Իրանի հետ մեր հարաբերությունները սկսել է դասավորվել համեմատաբար վերջերս: Բացի այդ, չի կարելի համեմատել ԱՄՆ-ի եւ Իրանի միջազգային կշիռը: Այս ամենը հասկանում են նաեւ Վրաստանի իշխանությունները եւ ենթադրում եմ, որ նրանք ի սկզբանե, այս ամենը համաձայնեցրել են Վաշինգթոնի հետ»,- նշեց վրացի փորձագետը:

No comments: