Tuesday, November 9, 2010

Ռոբերտ Գեյթսը արդյունավետ է համարում Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների քաղաքականությունը

Tert.am. 8-11-2010- Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը հայտնել է, որ ԱՄՆ–ն պատրաստվում է Իրանի հետ հարաբերություններում պահպանել դիվանագիտական ուղին, ինչպես նաև շարունակել տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը, որը, ըստ իրենց, շատ արդյունավետ է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշենք, որ նախօրեին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ–ին կոչ էր արել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը համարել չկայացած՝ հայտնելով, որ միայն ռազմական միջամտության իրական սպառնալիքը Իսլամական Հանրապետությանը կստիպի հրաժարվել միջուկային զենքի մշակման մտադրությունից։

No comments: