«ԱԶԳ», 09-11-2010 - Դեկտեմբերի 1-2-ին Աստանայումՙ ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որից, մինչ օրս հնչած փորձագիտական գնահատականների համաձայն, առանձնակի սպասումներ չկան:Հաշվի առնելով Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող իրավիճակն ու տրամադրությունները` հստակորեն կարելի է ասել, որ ներկա փուլում բանակցային գործընթացից ընդհանրապես որեւէ բան սպասելու հիմքեր, առավել եւսՙ նախադրյալ, չկան: Միակ դրական պահը, որ կարելի է տեսնել բանակցային գործընթացում, մնում է նույնը` առկա իրավիճակի բարդացում թույլ չտալու անհրաժեշտությունը:
Նոյեմբերի 6-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: Ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությանՙ Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությամբ, նախարարների բանակցությունների օրակարգում են եղել արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:

No comments:
Post a Comment