Monday, November 8, 2010

«Թուրքական ավիաուղիների» օդանավը վայրէջք է կատարել ռումբի մասին հաղորդագրություն ստանալուց հետո

News.am. 8-11-2010- «Թուրքական ավիաընկերությունների» (Türk Hava Yolları) օդանավը, որն ուղեւորվում էր Էրջան քաղաքից Ստամբուլ, վայրէջք է կատարել, որովհետեւ հայտնել են, թե օդանավում պայթուցիկ կա տեղադրված:
Cihan գործակալության հաղորդմամբ, օդանավի 150 ուղեւորները տարհանվել են: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ստուգել են ուղեբեռը եւ օդանավում կասկածելի փաթեթների առկայությունը:
Ոստիկանությունը պայուցիկ չի գտել եւ տեղի ժամանակով 02.50-ին օդանավը շարունակել է իր թռիչքը:

No comments: