Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով…
Ինչպես կարելի է ծանոթանալ հայկական մամուլի էջերից, Կարս քաղաքում գտնվող հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հայրական տունը դարձել է ավերակ և թուրք թմրամոլների որջ: Ավելին, այն ցուցադրաբար հանվել է վաճառքի` գնահատվելով 175 000 ԱՄՆ դոլար:
Մեր պատկան մարմինների առանձին ներկայացուցիչներ ամեն պատեհ և անպատեհ առիթներով հայտարարում են, որ գնահատում են Չարենցի թողած հսկայական գրական ժառանգությունը, փորձում պահպանել և փոխանցել այն սերունդներին: Կարծում ենք, որ Մեծ բանաստեղծի գրական վաստակի հանդեպ ունեցած հարգանքի լավագույն դրսևորումը կլինի այն, եթե առանձին բարերարների կամ հանգանակության միջոցներով հավաքվի այդ գումարն ու գնվի Չարենցի տունը` այն վերանորոգելով և դարձնելով ուխտատեղի: Այս դեպքում, արդեն, կարելի է հայտարարել, որ Հայաստան պետությունը տեր է իր ժողովրդի ժառանգությանը` աշխարհի որ ծայրում էլ այն լինի: Միևնույն ժամանակ Հնչակյան կուսակցութան «Սարգիս Տխրունի» միությունը հայտարարում է, որ հանգանակության աշխատանքները կազմակերպելու համար պատրաստ է իր բոլոր ջանքները գործադրել` տրամադրելով տասնյակ կամավոր երիտասարդների, ովքեր կիրականացնեն այդ աշխատանքը` Մեծն Չարենցի հայրական տունն այս թշվառ վիճակից ազատելու համար:
Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն
08.10.2010

No comments:
Post a Comment