Thursday, November 4, 2010

Հայաստանն այսօր ադրբեջանական կողմին է հանձնելու սահմանախախտ ադրբեջանցի զինվորին

Panorama.am.4-11-2010- Այսօր կեսօրին հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու 2010-ին ՀՀ սահմանն ապօրինի հատած և այժմ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Այսպիսով, Հայաստանն առաջինն է արձագանքում հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված հռչակագրին ու կատարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել էին որպես առաջին քայլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ անհապաղ կատարել ռազմագերիների փոխանակում և զոհվածների աճյունների վերադարձ, ինչպես նաև` առաջնորդվել այս մոտեցումներով նաև հետագայում` ելնելով այդ հարցերի բացառապես հումանիտար բնույթից:

No comments: