Saturday, November 6, 2010

ԱՄՆ դեսպանատունը զբաղվում է Լևոն Տեր–Պետրոսյան–Սերժ Սարգսյան հանդիպումո՞վ

7or.am. 5-11-2010- «Արդյոք ամերիկյան դեսպանատունը շարունակո՞ւմ է ջանքերը Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը կազմակերպելու համար» լրագրողի հարցին ի պատասխան՝ «Հայացք» ակումբում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե նման ջանքեր երբեք չեն եղել.
-Որտեղի՞ց դուք այդպիսի տեղեկություն ունեք։ Եթե այդպիսի տեղեկություն կա, խնդրում եմ մեզ լուսավորեք։ Մենք հաճելիորեն զգացված կլինենք, եթե պարզվի, որ Միացյալ Նահանգները զբաղվում է նման գործընթացի կազմակերպմամբ։ Դա մեզ համար շատ հաճելի անակնկալ կլինի, որովհետև մեզ համար նման հնարավորություն կարող է ստեղծվել միայն այն դեպքում, եթե ազատվեն բոլոր քաղբանտարկյալները, և առաջընթաց լինի մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ։ Ուրեմն եթե ինչ-որ մեկը հանձն է առնում նման հանդիպում և երկխոսություն կազմակերպել, առնվազն պետք է միջնորդի, որ այդ երկու խնդիրները լուծվեն։ Ուստի եթե ինչ-որ մեկը լրջորեն զբաղվի այդ երկու խնդիրների լուծմամբ, մենք դա միայն կողջունենք, և դա մեզ համար հաճելի անակնկալ կլինի,-ասել է Լ. Զուրաբյանը։

No comments: