Saturday, November 6, 2010

Մանասյան. Հայերն Ադրբեջանի հիմնադիր ազգերից են

Panorama.am. 5-11-2010 - Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հավաստմամբ, Խորհրդային Ադրբեջանը հիմնվել է որպես հայերի և մուսուլմանների ընդհանուր պետություն, ինչը, Ադրբեջանցիները գիտակցում են: Այսօրվա ասուլիսում քաղաքագետը պատմական ակնարկ ներկայացրեց:
«1920-1988թթ. ադրբեջանական մամուլը թերթելիս, նկատելի է, որ այնտեղ նշվում է ոչ թե «Ազգային Ադրբեջան», այլ «Ինտերնացիոնալ Ադրբեջան»: Ըստ նրա` Ադրբեջանը միակ ինտերնացիոնալ պետությունն է եղել, մյուս հանրապետությունները եղել են ազգային: Ադրբեջանը միակ պետությունն է նաև, որտեղ, ի տարբերություն մյուս պետությունների, որպես էթնո ազգ ադրբեջանցի չի եղել: Ադրբեջանի հիմնադիր ազգերից մեկը հայերն են, կովկասյան թաթարների հետ, որոնք հետո անվանվեցին ադրբեջանցիներ»,- նշեց Ա. Մանասյանը:
Ինչպես քաղաքագետն ասաց, ադրբեջանական հանրապետության կայացման գործընթացը սկսվել է 30-ական թվականներից միայն, երբ Բաքուն խոսում էր ռուսերեն: Նա մեկ անգամ էլ հիշեցրեց, որ Ադրբեջանի Հանրապետության կրողները հայերն ու ադրբեջանցիներն են եղել` հավասարապես:
«Մենք Ադրբեջանի հիմնադիր ազգերից մեկն ենք: Իսկ դա նշանակում է, որ ջարդերի ժամանակ ցեղասպանության է ենթարկվել պետականակիր ազգերից մեկը»,- նշեց քաղաքագետը:
Վերջում, Ա, Մանասյանը հիշեցրեց, որ 1988թ. ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել է հիմնել միասնական պետություն: Բանախոսի հավաստմամբ, դա ԵԱՀԿ-ի վերջին և «ճիշտ առաջարկն է եղել» որը հայերը որպես հիմք են ընդունել: Իսկ ադրբեջանցիները, դրանից հրաժարվել են: Նա նկատեց, որ այսօր ուշ չէ, ավելին` ճիշտ ժամանակն է իրագործել այդ առաջարկները:

No comments: