Նոյեմբերի 3-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մուրադ Մուրադյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին:
Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց:
Նախարար Զեբարին, շնորհավորելով դեսպանին, ողջունել է Իրաքում դեսպանություն բացելու մասին Հայաստանի որոշումը: Նա ասել է, որ Իրաքն իր կողմից քայլեր կձեռնարկի Հայաստանում մոտ ապագայում դեսպանություն բացելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ: Երկուստեք կարեւորվել է իրավապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություններ կստեղծի ավելի արդյունավետ համագործակցել եւ ընդլայնել հարաբերությունները առեւտրատնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում:
Զրույցի ավարտին նախարար Զեբարին հույս է հայտնել, որ Հայաստանի դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում եւ արտգործնախարարության աջակցություն է հայտնել դեսպանին առաքելության իրականացման ընթացքում:

No comments:
Post a Comment