Friday, November 5, 2010

Մոսկվան անհանգստացած է Իրանի և Վրաստանի մերձեցմամբ

Tert.am. 4-11-2010- Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի Վրաստան կատարած այցը մեկնաբանում են նաև Ռուսաստանում։ Մոսկվան հույս ունի, որ Թբիլիսիի և Թեհրանի համագործակցությունը ուղղված չի լինի երրորդ կողմի դեմ։ Այդ մասին հայտնում է ГрузияOnline–ը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի կարծիքով՝ Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը բարդ տարածաշրջանի բաղադրիչներ են։
Նեստերենկոն հույս է հայտնել, որ «այդ երկու երկրների մերձեցումը ուղղված չի լինի 3-րդ երկրների դեմ»՝ չհստակեցնելով, թե արդյո՞ք որպես 3-րդ երկիր նկատի ունի Ռուսաստանը։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց Իրանին հակահրթիռային պաշտպանության С-300 համակարգեր մատակարարել, Թեհրանն ավելի զգուշավոր է դարձել, և դժվար թե Նեստերենկոյի այս հայտարարությունը կարելի է «հերթապահ արտահայտություն» համարել։

No comments: