«ԱԶԳ», 05-11-2010- Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ժամանել է Խորվաթիա: Հաշվի առնելով նախկին Հարավսլավիայի մաս կազմող երկու երկրների միջեւ ընթացած պատերազմը` Սերբիայի նախագահի այցը Զագրեբ ինքնին նշանակալի իրադարձություն է, որը արդեն գնահատվում է որպես Եվրոմիությանը անդամակցել ձգտող երկու պետությունների հաշտեցման խորհրդանշական քայլ: Տադիչը Խորվաթիայում պաշտոնապես ներողություն է խնդրել` Վուկովարում խորվաթների ջարդի համար, որը համարվում է խորվաթական պատերազմի ընթացքում սերբերի ամենադաժան գործողությունը: Սերբիայի նախագահը այցելել է Խորվաթիայի արեւելքում գտնվող Վուկովար քաղաքի մերձակա Օվչարա վայրը, որտեղ ամփոփված են 1991-ին 260 խորվաթների աճյունները` սպանված հարավսլավական բանակից հովանավորվող սերբ ապստամբների կողմից: «Ես այստեղ եմ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: Ես եւս մեկ անգամ ներողություն եմ խնդրում», Օվչարայի հուշահամալիրում ասել է Տադիչը:
Նույն օրը Սերբիայի նախագահը եւ իր խորվաթ գործընկեր Իվո Յոսիպովիչը եղել են Պաուլին Դվոր գյուղում, որտեղ 1991-ին խորվաթները սպանել են 19 քաղաքացիական անձի, որոնցից 18-ը` սերբ:
Նույն օրը Սերբիայի նախագահը եւ իր խորվաթ գործընկեր Իվո Յոսիպովիչը եղել են Պաուլին Դվոր գյուղում, որտեղ 1991-ին խորվաթները սպանել են 19 քաղաքացիական անձի, որոնցից 18-ը` սերբ:
No comments:
Post a Comment