Tert.am. 4-11-2010-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է կիպրացի գործարար Կոնստանտինոս Լորդոսի` թուրքական իշխանությունների դեմ ներկայացրած հայցը և պարտավորեցրել Անկարային 200 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում վճարել գործարարին: Այս մասին տեղեկացնում է Firat գործակալությունը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ` Լորդոսն ու նրա 12 ընկերները հայցը ներկայացրել էին 20 տարի առաջ: Կիպրացի հույների ներկայացրած հայցադիմումում նշվում էր, որ 1974թ. Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիայից հետո իրենք չեն կարողացել օգտագործել Մարաշում գտնվող իրենց պատկանող շուրջ 150 անշարժ գույք:
Կիպրական մամուլի փոխանցմամբ` Կոնստանտինոս Լորդոսի ընտանիքը Կիպրոսի ամենահարուստ ընտանիքն է: Թուրքական օկուպացիայից հետո Կիպրոսի հյուսիսային հատվածում մնացել են Լորդոսներին պատկանող տասնյակ հյուրանոցներ և առանձնատներ, որոնք նրանք չեն կարողանում օգտագործել և շահույթ ստանալ, ինչի համար որպես փոխհատուցում պահանջում էին 315 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՄԻԵԴ-ը բավարարել էր 19 հույների հայցն ընդդեմ Թուրքիայի և պարտադրել վերջինիս 3 ամիսների ընթացքում նրանց վճարել 13 միլիոն եվրոյի փոխհատուցում: 19 հույները 1990-1999թթ. հայցեր էին ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ թուրքական իշխանությունների, որոնց մեղադրում էին 1974թ. Կիպրոսն օկուպացնելու ժամանակ իրենց գույքը հափշտակելու համար:

No comments:
Post a Comment