Friday, November 5, 2010

«Չորրորդ ինքնիշխանություն». Վլ. Պուտինը լուրջ «մեսիջ» է ուղարկել Սերժ Սարգսյանին

Թերթը հղում անելով Մոսկվայի իր աղբյուրներին, գրում է, որ օրերս Ռուսաստանի վարչապետ Վլ. Պուտինը լուրջ «մեսիջ» է ուղարկել Սերժ Սարգսյանին։
Ըստ այդմ, Պուտինը Սերժ Սարգսյանից պահանջել է երեք խնդիր լուծել։
1. Խզել Ռուսաստանի տարածքում գործող քրեական խմբավորումների հետ բոլոր կապերը, որովհետև նման իշխանությունների հետ առնչվելն արդեն խայտառակություն է Ռուսաստանի համար։ 2. Հրապարակավ քրեական պատասխանատվության ենթարկել և պատժել կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ մեղադրվող մի քանի օլիգարխների և պետական պաշտոնյաների։ 3. Վերջնականապես կողմնորոշվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հստակ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը և ակնկալիքները այդ հարցում, ինչպես նաև հրապարակել ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանից գաղտնի վարած բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների արձանագրությունները
Նույն աղբյուրի համաձայն, առաջին և երկրորդ կետերի չկատարման դեպքում Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանին՝ հրապարակելու համար կտրամադրվեն ՀՀ իշխանությունների Ռուսաստանի տարածքում գործող և նարկոբիզնեսով, թրաֆիքինգով, գենքի ապօրինի առևտրով և փողի լվացմամբ զբաղվող հանցավոր խմբավորումների հետ կապը հաստատող փաստեր։
Իսկ երրորդ կետը չկատարելու դեպքում, ինչպես նշված է ուղերձում, կհրապարակվեն Հայաստանի իշխանությունների կողմից վարած բանակցությունների գաղտնի արձանագրությունները, որոնցից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը ըստ Էության իր համաձայնությունն է տվել առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշտման թույլատրել ադրբեջանական փախստականներին վերադառնալ՝ առաջին փուլում այսպես կոչված «գրավյալ տարածքներ», երկրորդ փուլում՝ նաև Լաչին և Շուշի։ Նաև ակնարկ է արվել, որ այս ամենը միայն սանկցիաների սկիզբն է։

No comments: