«ԱԶԳ», 05-11-2010- ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություննրում հանրապետականների հաղթանակի անդրադարձի հայկական հայացքը նախ կանգ է առնում այն պահի վրա, որ հայամետ թեկնածուներից շատերն ընտրվեցին: Ընդ որում` արդեն հնչում են տեսակետներ առ այն, թե փաստացի նախագահ-ներկայացուցչական մարմին հնարավորությունների հավասար վիճակը, որ այժմ հաստատվեց ընտրություններից հետո եւ կձգվի մինչեւ 1912-ի հիմնական ընտրությունները, ի՞նչ տեղաշարժեր կարող են բերել հայերիս համար հրատապ հարցերի ամերիկյան ճակատում:
Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը համարում է, որ այժմ, ընտրություններից հետո հաստատված վիճակում Հայոց ցեղասպանության բանաձեւի նոր քննարկումների համար պատճառներ կան. նախ` հանրապետականները կօգտագործեն բանաձեւը` Թուրքիային պատժելու համար, բացի այդ` կուզենան, որ Հայոց ցեղասպանության բանաձեւն ընդունվի` ամերիկա-իսրայելական հարաբերությունների պատճառով: Ընդ որում` բանաձեւը կարող է քննարկվել կամ նոյեբերին` հին Կոնգրեսով, կամ էլ հունվարին` շատ ավելի հայամետ նոր կազմ ունեցող Կոնգրեսով:
ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ակնկալում է Ներկայացուցիչների պալատի կեցվածքում որոշ փոփոխություն Ղարաբաղի հարցի հետ կապված. ասենքՙ դա կարող է վերաբերել պետքարտուղարության` Ղարաբաղին հատկացվելիք աջակցության սահմանափակմանը, որ առաջ տարբեր մեկնաբանություններով արվում էր, բայց հիմա, քանի որ Ներկայացուցիչների տան մեծամասնությունն այլ կուսակցությունից է, կարող է ավելի եռանդով առաջ տանել հարցը: Եվ ընդհանրապես` Հայոց ցեղասպանությանը, Հայաստանին եւ Արցախին վերաբերող նախաձեռնություններում կստեղծվի շարժվելու նոր հնարավորություն, մանավանդ` Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսն ընտրվել է:
Այս երկու կարծիքներում դրական սպասում կա փաստորեն Ղարաբաղի եւ Ցեղասպանության ճանաչման բանաձեւերի հետ կապված, սակայն այլ կարծիքներ էլ են հնչում, որտեղ առաջ է տարվում այն մոտեցումը, ըստ որի ընդհանուր առմամբ այս հարցերում ամերիկյան քաղաքականության մեջ փոփոխությունները քիչ հնարավոր են, անկախ նրանից` ինչ ուժեր եւ ինչ տոկոսային հարաբերություն կլինեն Կոնգրեսում, Սենատում. ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգը կառուցվում է միայն ու միայն այդ երկրի արտաքին քաղաքականության ռազմավարության օրակարգերի հիման վրա, տարածաշրջանային հետաքրքրությունների համատեքստում, այնպես որ փոփոխությունները նյուանսային կլինեն, եւ ոչ երբեք բովանդակային:
Տարամետ կարծիքները, սակայն, մի բանում համաձայնում են` դեմոկրատ Օբամայի դիրքերը թուլացել են, բայց ոչ այնքան, որ նա իրավիճակի հավասարակշռությունը չկարողանա պահպանել: Սակայն դա եւս ժամանակավոր է, քանի որ ամերիկյան հասարակությունը տնտեսական ճգնաժամի, կյանքի պայմանների` անցյալի համեմատ վատանալու պատճառով է դեմոկրատներից երես թեքել, իսկ Օբամայի իսկական փորձությունը լինելու է 2012-ի ընտրություններին (Ռ. Կիրակոսյան):
Բնական է, որ ԱՄՆ-ի համար շահեր ներկայացնող տարածաշրջանում գտնվող Հայաստանում չեն կարող անտարբեր լինել այդ երկրի ընտրությունների եւ արդյունքների նկատմամբ: Անգամ մեր ժողովրդի մտածելակերպի կարծրատիպերում առկա է այն տեսակետը, որ ԱՄՆ-ը մասնակից է այս տարածաշրջանի քաղաքական գործընթացներում, անգամ` երկրների իշխանությունների ձեւավորման ժամանակ դերակատարում ունի, այդ պատճառվ էլ անտարբեր չէ այն բանի հանդեպ, թե ո՞վ է իշխող ուժն ԱՄՆ-ում, ինչպիսի՞ վերաբերմունք ունի այդ ուժը հայերի եւ հայկական լոբբիստական կազմակերպությունների նկատմամբ:
Երեկ տարածած հայտարարության մեջ Ամերիկայի հայկական համագումարի` հայ համայնքի հետ աշխատանքների գծով տնօրեն Դանիել Քուշակջյանի այն տեսակետը կա, որ ԱՄՆ-ի 112-րդ Կոնգրեսում հայկական համայնքի աշխատանքներն ավելի կարեւորություն կստանան. «Համագումարը կոչ է անում բոլոր հայերին գալիք շաբաթներին եւ ամիսներին կապվել իրենց կողմից ընտրված պաշտոնյաների հետ եւ քաջալերել նրանց` աջակցելու Հայոց ցեղասպանության բանաձեին», ասել է նա: Հայտարարության մեջ նաեւ նշված է նաեւ, որ Հայոց ցեղասպանության 252-րդ բանաձեւի հովանավորներ Էդվարդ Ռոյսը եւ Բրեդ Շերմանը եւս կվերադառնան Կոնգրես (մնացյալի մասին պատմված է երեկվա «Ազգում»), իսկ հայկական հարցերի վաղ աջակից Ջորջ Ռադանովիչը անցյալում հայտնել էր 11-րդ Կոնգրեսի ավարտին թոշակի անցնելու մտադրության մասին: Հայտարարության մեջ ասված է, որ հանրապետականների հաղթանակով Ներկայացուցիչների պալատում սպասվում է, որ Օբամայի քաղաքականությունը էլ ավելի կքննադատվի: Ամերիկայի հայկական համագումարը շարունակում է պայքարել նախագահի կողմից Հայոց ցեղասպանության վերահաստատման համար եւ կոչ է անում նախագահ Օբամային` աներկիմաստորեն հաստատել այս պատմական փաստը: Մենք շնորհավորում ենք հայկական հանձնախմբի անդամներին, ովքեր վերընտրվեցին եւս մեկ ժամկետով Կոնգրեսում, եւ պատրաստվում ենք ընդլայնել հանձնախմբի կազմը: Մենք նաեւ հայտնում ենք մեր երախտապարտությունն այն անդամներին, ովքեր այլեւս չեն վերադառնալու Կոնգրես», նշել է համագումարի կոնգրեսական կապերի հետ հարցերով աշխատակից Բիանկա Դոդովը:

No comments:
Post a Comment