Tert.am. 8-11-2010- Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Այս մասին այսօր «Ռեալպոլիտիկ» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:«Գտնում եմ, որ բանակը հասարակության մի մասն է կազմում, և այդ կապն իհարկե օրգանական է, և պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության, տեղեկատվության հիման վրա: Հաշվի առնելով այն, որ պաշտպանական կառույցն ինքնին այնպիսի կառույց է, որտեղ գոյություն ունի նաև գաղտնիություն, և պաշտպանական ոլորտի այդ գաղտնի տվյալները պարունակում են նաև հասարակության համար անվտանգության խնդիրներ` մենք վերջին ժամանակներս ձևավորել ենք, և արդեն գործում է հանրային իրազեկման հայեցակարգը: Պաշտպանության նախարարությունը պաշտպանական քաղաքականության հարցում մեր հասարակության առջև բավականին բաց է և թափանցիկ, ընդհանուր առմամբ, ինձ համար` որպես պաշտպանության նախարարի և որպես անհատի, աշխատաոճում հրապարակայնությունը, ժողովրդի առջև բաց լինելը սկզբունք են: Գտնում եմ, որ հանրային իրազեկման այդ հայեցակարգը հնարավորություն է տալիս մեզ` ներառելու հատկապես օպերատիվ փոխադարձ իրազեկման խնդիրներն ու մեխանիզմները, որոնք հետագայում նաև ամրագրվելու են համապատասխան ուղեցուցիչ փաստաթղթերում և ծրագրերում»,- ասել է նա:
«Գտնում եմ, որ այսօր բանակ-հասարակություն հարաբերությունների ճիշտ կազմակերպման արդյունքում մենք գրեթե կբացառենք այն որոշ բացասական երևույթները, որոնք գալիս են հասարակությունից բանակ, և մենք միասնական համապատասխան աշխատանքներ կտանենք նախազորակոչային տարիքում հայ երիտասարդի բարոյական կերպարի, կերտվածքի ձևավորմանն ինչպես ընտանիքում, այնպես էլ ընտանիքից դուրս` դպրոցում, բարձրագույն ուսումնական հաստատությունում»,- ասել է նախարարը:
Խոսելով իր ղեկավարած գերատեսչության աշխատանքի թափանցիկության մասին` պաշտպանության նախարարն ասել է, որ զորակոչի ժամանակ կազմվել է հանրային իրազեկման և հայրենասիրական միջոցառումների համապատասխան պլան, որի հիմքում նորից ընկած է թափանցիկությունը: «Մենք կփորձենք առաջին հերթին կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որ զորակոչն իրոք լինի տոնական յուրաքաչյուր ընտանիքի համար` հիշելով, վերականգնելով երբեմնի տոնական տրամադրությունները, ինչպես նաև ահազանգել և տալ դրական լուծումներ բոլոր բացասական երևույթներին: Ընդ որում` և′ ես, և′ իմ ընտանիքի անդամներն այդ ամեն ինչին պատրաստ ենք գիշեր, թե ցերեկ»,- ասել է Սեյրան Օհանյանը:

No comments:
Post a Comment