Monday, November 8, 2010

ԱՄՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ

Ինչպես հայտնում է Ռոյթերզը, ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ ԱՄՆ “հավատում է Իրանի միջուկային ծրագրի խնդրի լուծման դիվանագիտական, քաղաքական մոտեցմանը”: Գեյթսը հայտնել է, որ ԱՄՆ վստահ է տվյալ մեթոդի արդյունավետության հարցում եւ համարում է, որ տնտեսական պատժամիջոցները բավական կարեւոր հանգամանք են այդ երկրի վրա ճնշում բանեցնելու եւ նախագահ Ահմադինեժադին ուշադրությունը միջուկային խբնդրին բեւեռելու համար:
Նախօրեին, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ԱՄՆ-ին կոչ էր արել Իրանին պատերազմով սպառնալ, քանի որ տնտեսական պատժամիջոցները արդյունավետ չեն եւ չեն խանգարի Իրանին ստեղծել միջուկային զենք:

No comments: