Tert.am. 8-11-2010- Ադրբեջանի նոր գումարման խորհրդարանում 125 տեղից ամենաքիչը 68–ը կզբաղեցնեն իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչները։Այս մասին հայտնում է Интерфакс–ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԿԸՀ–ն։Նոյեմբերի 8–ի վաղ առավոտվա դրությամբ հաշվել են բոլոր 125 ընտրատարածքների քվեաթերթիկների 92 տոկոսը։
Գրեթե 70 ընտրատարածքում առջևում են «Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչները։ Ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ–ն նախատեսում է հրապարակել երկուշաբթի կեսօրին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7–ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 690 թեկնածու՝ ինչպես անկուսակցական, այնպես էլ կուսակցությունների և դրանց խմբակցությունների ներկայացուցիչներ։
Հաղթանակի համար, թեկնածուները իրենց ընտրատարածքում պետք է հավաքեին ձայների պարզ մեծամասնությունը։
Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները համարվում են կայացած, քանի որ ընտրություններին մասանակցել է Ադրբեջանի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50,14 տոկոսը։
Ադրբեջանի ԿԸՀ–ն հայտարարել է, որ քվեարկության և ձայների հաշվարկման ժամանակ լուրջ խախտում չի գրանցվել։

No comments:
Post a Comment