Thursday, November 25, 2010

Թուրք պատգամավոր. Հայ-թուրքական ու ԼՂ խնդիրները պետք է քննարկման առարկա դառնան Աստանայում կայանալիք գագաթաժողովում

News.am. 25-11-2010- Ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները պետք է քննարկման առարկա դառնան Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Ռուհի Աչըքգյոզը:
Նրա խոսքով, Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը քննարկեն այդ խնդիրը: «Մենք ցանկանում ենք օգնել այդ հարցում, քանի որ ղարաբաղյան կարգավորումից կշահեն թե Ադրբեջանը, եւ Հայաստանն ու Թուրքիան»,- ասել է պատգամավորը Day.az-ին:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական երկխոսությանը, ըստ պատգամավորի, Անկարայի դիրքորոշումը չի փոխվել 2011-ից: «Որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, անհրաժեշտ է կարգավորում ղարաբաղյան հարցում»: Միեւնույն ժամանակ պատգամավորը դժգոհ է, որ «Հայաստանը սփյուռքի օգնությամբ միջազգային ասպարեզում ավելի շատ է խոսում հայոց ցեղասպանության մասին: «Հայաստանի այդ գորոծղությունները չեն տեղավորվում բարիդրացիության շրջանակներում: Այլ երկրների միջոցով Թուրքիայի վրա ճնշել չի հաջողվի»,- ասել է նա ու նշել, որ Հայաստանի վրա կարող են ճնշել տարածաշրջանի մյուս երկրները՝ Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Թուրքիան:
Նրա խոսքով, կան երկրներ, որոնք կարող են Հայաստանին «բերել խնդիրների լուծման», Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը:

No comments: