Thursday, November 25, 2010

Դավութօղլուն Քլինթոնի հետ քննարկելու է տարածաշրջանային խնդիրները

Tert.am. 25-11-2010-,Նոյեմբերի 27-ին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Դավութօղլուն Վաշինգտոն է մեկնում՝ մասնակցելու «100 ամենակարևոր համաշխարհային ինտելեկտուալների» շրջանակում կազմակերպվելիք միջոցառմանը։
Վաշինգտոնում Դավութօղլուն հանդիպումներ է ունենալու Միացյալ Նահագների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի, մի շարք կոնգրեսականների, ինչպես նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։ Հանդիպումների ընթացքում այլ հարցերի թվում քննարկվելու են նաև տարածաշրջանային խնդիրները։
Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան Foreign Policy պարբերականը հրապարակել էր «100 ամենակարևոր համաշխարհային ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկը, որում տեղ էր գտել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի անունը:

No comments: