Thursday, November 25, 2010

Քաղաքագետ. «Աստանայում ԼՂ–ի վերաբերյալ որևէ փաստաթուղթ ՀՀ–ին չի պարտադրվի»

7or.am. 25-11-2010- Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը հայտարարել է, թե ՀՀ նախագահը Լիսաբոն չմեկնելու առթիվ ճիշտ որոշում է կայացրել, և ձեռքբերում է համարել այն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՆԱՏՕ-ն դերակատարություն չունի։
Նա նաև անդրադարձել է դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին և նշել, թե իր համար անհասականելի է՝ ինչո՞ւ է հայաստանյան տարբեր ուժերի կողմից այն այդքան կարևորվում։
Ըստ Սերգեյ Շաքարյանցի՝ Աստանայում ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանին որևէ փաստաթուղթ կամ ճանապարհային քարտեզ չի պարտադրվի, և ԼՂ վերաբերյալ հաջորդ փաստաթղթի ներքո ստորագրելու է նաև ԼՂՀ-ն։
-Գիտունիկի դեմքով որոշ մարդիկ սկսում են ուղղակի գուշակել՝ ահա ճանապարհային ևս մի քարտեզ կստիպեն՝ Հայաստանը ստորագրի հենց Աստանայում: Երևի թե այդ մարդիկ իրենց ցանկությունները փորձում են ներկայացնել որպես իրականություն։ Այս պարագայում ո՞վ և ի՞նչ հիմունքներով շարունակում է պնդել, որ շուտով Աստանայում Հայաստանին պարտադրելու են պարտվողական փաստաթուղթ ստորագրել: Չի լինի նման բան: Տարածաշրջանի գլխավոր դերակատարները' Ռուսաստանն ու Իրանը, այդ հարցում եկել են փոխհամաձայնության,-նշել է նա։
Սերգեյ Մինասյանի խոսքերով՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը շատ ավելի հետաքրքիր հուն են մտել, և դա են վկայում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հաճախակի հանդիպումները:

No comments: