ՀՀ նախագահը ԼՂՀ զինված ուժերի զորավարժություններին հետևելիս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի (աջից) և գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հետ: |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից մոտ երկու շաբաթ առաջ, որտեղ քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, բավական կոշտ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղում` ասելով, որ եթե Հայաստանին պատերազմ պարտադրվի, ապա Հայաստանի հարվածը կլինի «կործանարար և վերջինը»:
Նախագահը, որ աշխատանքային այցով ներկա է եղել նոյեմբերի 1-ից սկսված ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին, ուրբաթ երեկոյան` նոյեմբերի 12-ին, հայտարարել է, որ հայկական կողմը չի պատրաստվում նախահարձակ լինելու, բայց անհրաժեշտության դեպքում հակահարվածը վերջնական կլինի:
Սարգսյանի այս հայտարարությունը կարելի է համարել պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` վերջերս ադրբեջանցի զինծառայողների (որոնք սպանվել էին վերջին բախումների ժամանակ) հուղարկավորության ժամանակ հնչեցրած «ռազմական ճանապարհն օգտագործելու» սպառնալիքին:
Նոյեմբերի 7-ին Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը կբանակցի այնքան ժամանակ, քանի դեռ հույս կա, որ այդ ճանապարհով կկարողանա վերականգնել տարածքային ամբողջականությունը:
«Եթե տեսնենք, որ դա անհնար է, ապա Ադրբեջանի պետությունը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով»,- ասել էր Ալիևը:
Ի պատասխան այս հայտարարությունների` ՀՀ նախագահն ասել է.
«Զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրադարձությանը, պետք է զգուշացում լինեն ուրիշների համար, եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 92-94 թվականներին, այլ մենք վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է»:
Նոյեմբերի 1-14-ը Ղարաբաղի պաշտպանության բանակի զորավարժություններն անցկացվել են Աղդամի մոտակայքում: Զորավարժությունները համընկել են Ալիևի այցին Աղդամի շրջանի` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ:
Սիրանույշ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԱրմենիաՆաուի» թղթակից

No comments:
Post a Comment