Thursday, November 25, 2010

Հայկական լոբբիում հրեաները շատ են

Panorama.am. 25-11-2010- «Հրապարակը» զրուցել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ն. Գ. Շմուել Մեյրոմի հետ: Նա ասել է, որ ԱՄՆ-ում հայկական եւ հրեական լոբբիների միջեւ դիմակայություն չկա. «ԱՄՆ կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի մի շարք նշանավոր անդամներ հրեաներ են, հայկական լոբբիում կան հրեաներ: Ես կարծում եմ` երկու լոբբիները չեն հակամարտում, այլ համագործակցում են` նույնիսկ բավական հաջող»:
Թերթը նաեւ ընդգծում է, որ ԱՄՆ Կոնգրեսում «ամենամեծ հայը»` Ադամ Շիֆը, ով Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի հեղինակն է եւ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախկին ղեկավարը, ազգությամբ հրեա է:

No comments: