7Or.am. 4-11-2010- Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը բեկումնային կլինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Նա նշել է, որ Աստրախանում Հայասատանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո երեք երկրների արտգործնախարարություններին կարգադրված է նոր հանդիպում կազմակերպել։ Մամեդյարովը նշել է, որ այս հարցի շրջանակներում նա հանդիպելու է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Ըստ նրա, ներկա պահին ընթանում են այդ հանդիպման կազմակերպման աշխատանքները։ Ադրբեջանի արտգործնախարարը չի բացառել կողմերին «ճանապարհային քարտեզի» առաջարկումը։
Ըստ «Trend»-ի
Ըստ «Trend»-ի
No comments:
Post a Comment