Saturday, November 6, 2010

Թուրքիայում շարունակում են մեկնաբանել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները

HayNews.am. 5-11-2010- Միացյալ Նահանգներում անցկացված միջանկյալ ընտրությունների արձագանքները դեռ չեն լռում Թուրքիայում:
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Թուրքիայի էներգիայի և բնական պաշարների նակին նախարար, այժմ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր Հիլմի Գյուները: Այս մասին հայտնում է Dogan գործակալությունը:
Վերջինս նշել է, որ պետք չէ կանխավ ուրախանալ ավանդաբար թուրքամետ դիրքորոշում ունեցող հանրապետականների հաղթանակով, քանի որ «այժմ վերջիններիս ավանդական հայացքներում կարող են լուրջ փոփոխություններ նկատվել»:
«Մենք պետք է մեր քայլերն զգուշորեն գցենք: Թուրքիան պետք է շատ ուշադիր լինի ամեն հարցում»,-եզրափակել է թուրք քաղաքական գործիչը:

No comments: