Monday, November 15, 2010

Աբդուլլահ Գյուլ. Մենք մշտապես շփման մեջ ենք Սերժ Սարգսյանի հետ

Tert.am. 15-11-2010- «Մենք մշտապես շփման մեջ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ»: Այս մասին, թուրքական Bugun (Բուգյուն) պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Թուրքմենստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին օդանավում ի պատասխան լրագրողի այն հարցին, թե «Ներկա պահին թռչում ենք Հայաստանի օդային տարածքով: Հայաստանի հետ հարաբերություններում խցանում է նկատվում: Որևէ հույս կա՞ գործընթացի առնչությամբ», Թուրքիայի նախագահը հայտարարել է.
«Սա ասել եմ նաև խորհրդարանում` այսօրվա իրավիճակը ոչ մեկի շահերից չի բխում: Եթե խնդիրները լուծվեն ու կասկածները վերանան, շատ մեծ տնտեսական համագործակցություն կծնվի, և կարճ ժամանակամիջոցում պայթյուն տեղի կունենա Կովկասում: Իսկ այս ամենի բացակայությունը ոչ մեկի շահերից չի բխում։ Համարձակորեն շատ լավ սկիզբ է դրվել: Դա արվել է իմ նամակով»:
Ընդգծելով, որ գործընթացը չի մահացել, Աբդուլլահ Գյուլը հայտարարել է. «Կովկասի հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում: Այդ առնչությամբ որոշակի հրահանգներ եմ տալիս պատկան մարմիններին, նախարարներին: Սարգսյանի, Ալիևի, Պուտինի և Մեդվեդևի հետ մշտապես շփման մեջ ենք: Թեման շարունակում է տաք մնալ»:

No comments: