
Թե հոռետեսներն ու լավատեսները, թե միջազգային փորձագետներն ու պաշտոնատարները, թե նույնիսկ Մեդվեդեւն ընդունում են, որ ղարաբաղյան կարգավորման սկզբունքների համաձայնեցումը չափազանց բարդ, եթե ոչ անհնար գործընթաց է: Փորձագետները հակված են տեսակետին, որ ներկայում միակ բանը, որ կարելի է անել, դա խաղաղությունը պահպանելու միջոցառումներն են:
Խոշոր խաղացողների համար ամենակարեւորն այն է, որ տարածաշրջանը մնա կայուն եւ հանգիստ, եւ որ էներգետիկ խողովակները անցկացվեն, գտնում է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
Մինսկի գործընթացը համառորեն պաշտպանում է առայժմ միայն հայկական կողմը, որը հանուն դրա հրաժարվում է նույնիսկ ճանաչել ԼՂՀ-ն: Ադրբեջանը ձգտում է չհիշատակել Մադրիդը եւ ավելի ու ավելի հաճախ է խոսում ռազմական ուղով կարգավորման մասին:
Մինսկի գործընթացը փաստացի կորցրել է ակտուալությունը: Բոլոր կողմերն արդեն հասկացել են դրա անհեռանկարությունը, եւ հարցն այն է, թե ինչպես պետք է դուրս գալ ստագնացիայի վիճակից: Երկու ելք կա. Կամ միջազգային հանրությունը սանկցիաներ չի կիրառում Բաքվի դեմ, եւ նա պատերազմ է սկսում, կամ էլ Աստանայում Ադրբեջանին ստիպում են կնքել ուժի չկիրառման պայմանագիր:
Ակնհայտ է, որ մշակվում է երկու սցենարն էլ: Այն մասին, որ առաջին տարբերակն ակտուալ է, խոսում է Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը Բաքու: Ադրբեջանն ուզում է իր համար ապահովել Թուրքիայի աջակցությունը: Երկրորդ տարբերակի հույս ունի Հայաստանը:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ դեսպան Յան Քելլին հայտարարել է, թե ամենակարեւորն այն է, որ կողմերը շարունակեն խոսել իրար հետ, ապահովելու համար դիվանագիտական գործընթացը:
No comments:
Post a Comment