Saturday, November 6, 2010

Հայաստանում զբոսաշրջության զարգացումը նկատում են նույնիսկ թուրքական ԶԼՄ-ները

Diplomat.am. 6-11-2010- «Հայաստանը իրանցի զբոսաշրջիկների համար կարծես մաքուր օդ լինի», -այդպես է վերնագրված թուրքական Hurriyet Daily News թերթի հոդվածը, որում խոսվում է այն մասին, թե Հայաստանն ինչքան գրավիչ է զբոսաշրջիկների համար: Թերթի թղթակիցը զրուցել է Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների հետ:
«Իրանում մենք ունենք Կասպից ծով և Պարսից ծոց, բայց այնտեղ այցելությունները թանկ են, և բացի դրանից, այդպես հնարավոր չէ հանգստանալ ընտանիքի հետ միասին, քանի որ իմ կինը պետք է ամբողջությամբ ծածկված լինի` ոտքից գլուխ, և չի կարողանա լողալ ծովում: Եթե մենք ուզում ենք լիարժեք հանգստանալ, ապա գնում ենք Հայաստան», -պատմել է ԻԻՀ բնակիչ Մահմուդը:

No comments: