Saturday, November 6, 2010

Թուրք-իրանական սահմանին թուրքերը 7 իրանցի զինվորական են սպանվել

News.am. 6-11-2010- Թուրքիա-Իրան սահմանին մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում իրականացված գործողությունների ընթացքում 2 տարբեր վայրերում տեղի ունեցած բախումների ընթացքում 7 իրանցի զինվորական է սպանվել։
Firat գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ին թուրք-իրանական սահմանին մոտ գտնվող Քելարեշի շրջանի Գոլե եւ Սարը Չիչեք դաշտավայրերում ծուղակ են նախապատրաստել մաքսանենգների համար, սակայն այդ ընթացքում բախում է սկսվել թուրքական սահմանապահների հետ, ովքեր եւս այդ պահին սպասել են մաքսանենգներին։ Թուրք եւ իրանցի զինվորականների բախման արդյունքում 5 իրանցի զինվորական է սպանվել։
Այս դեպքից 2 օր անց՝ նոյեմբերի 3-ին Քալիքայի շրջանում իրանցի զինվորականները փորձել են անցնել սահմանը եւ կրկին բախում է տեղի ունեցել։
Այս անգամ սպանվել է 2 իրանցի զինվորական։
Հայտնի է, որ թուրքական կողմը եւս զոհեր տվել է, սակայն հստակ տվյալներ չկան։

No comments: