Thursday, November 25, 2010

ԵԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Խորապես համոզված եմ, որ Եվրախորհրդարանը չի կարող լռություն պահպանել հայոց ցեղասպանության 95 ամյակի կապակցությամբ:
Իր որոշմանը համահունչ /Հունիս 18, 1987/, այն պետք է հիշի ցեղասպանությունը, որին զոհ են դարձել 1, 5 -2, 5 միլիոն անմեղ մարդիկ, և պետք է դատարապտի Օսմանյան կայսրության կողմից իրականացված կոլեկտիվ հանցագործությունը, այնպես, ինչպես արեց հոլոքոստի և կոմունիստական ցեղասպանության դեպքում:
Մինչեւ այս պահը, 22 անկախ պետություններ ճանաչել են հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ: Ցավալի և տխրեցնող է այն փաստը, որ այն գրավոր հռչակագիրը, որը նախաձեռնել էր Մորթեն Մեսերշմիդտը այս տարի, չվայելեց խորհրդարանականների բավարար աջակցությունը:
Սույնով ես խնդրում եմ Նախագահ Երժի Բուժեկին նախաձեռնել Եվրոպական միության անդամ երկրների կողմից հայոց ցեղասպանության միացյալ ճանաչման գործընթացը, ինչպես նաև ցեղասպանությունը ժխտելու մեղավորությունը և այս հարցի պարտադիր ներառումը Թուրքիայի անդամակցության բանակցությունների մեջ:

László Tőkés
Եվրախորհրդարանի պատգամավոր
Նոյեմբեր 22, Ստրասբուրգ

No comments: