News.am. 15-11-2010- Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ գագաթաժողովում առաջընթաց չի արձանագրվի ԼՂ կարգավոման հարցում եւ անգամ եթե որեւէ փաստաթուղթ ստորագրվի, ապա այն չի ունենալու պարտադրող ուժ: Այս մասին նոյեմբերի 15-ին հրավիրված բանավեճում հայտարարեց ԼՂ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: Նա նշեց, որ այսօր ՌԴ-ն իր որոշ գործիչների բերանով հայտարարում է, որ Հայաստանը պետք է վերադարձնի տարածքները, ԼՂ կարգավիճակի հարցը պետք է հստակեցվի: «Մի բան է ակնհայտ, ՌԴ-ն այսօր իսկապես ցանկանում է կարգավորել ԼՂ խնդիրը՝ տարածքներ հանձնելով Ադրբեջանին, իհարկե հայկական կողմերի համար էլ որոշակի երաշխիքներ սահմանելով: Սակայն խնդիրն այն է, որ անգամ տարածքներ հանձնելու միջոցով Ռուսաստանը ներկայիս Ադրջեանից չի կարող ստանալ անհրաժեշտ եւ բավարար երաշխիքներ՝ սեփական ներկայութունը Ադրբեջանում հաստատելու եւ պահպանելու տեսանկյունից»,-հայտարարեց Մելիքյանը:
Նա նաեւ հավելեց, որ եթե չվերականգնվի նախկին ԽՍՀՄ-ի ֆորմատը կամ համանման նոր միություն չստեղծվի, տարածքներ հանձնելու հետ կապված խոսակցությունները կմնան լոկ խոսակցություններ: «Բայց որ այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է վարվում եւ, մեծ հաշվով, հայկական կողմերը անհրաժեշտ նախաձեռնողականություն չունեն, սա փաստ է»,-ասաց Մելիքյանը:
Բանավեճին ներկա մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունը համամիտ է իր ընդդիմախոսի հետ եւ Աստանայի գագաթաժողովից որեւէ սպասելիք չունի: Նա նշեց, որ եթե այսպես շարունակվի, «ապա կլինի ղարաբաղյան երկրորդ պատերազմը», ինչի մասին են վկայում նաեւ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ եւ հաշվարկված հայտարարությունները: «Եթե մի երկիր իր պետբյուջեի առյուծի բաժինը հատկացնում է բանակին, զինամթերք է գնում, դա նշանակում է, որ այդ երկիրը ռեալ պատրաստվում է երկրորդ պատերազմին: Էդ տանկերը վարուցանք կատարելու համար չեն, որ Ադրբեջանը գնում է»,-հայտարարեց իշխանական պատգամավորը: Նա նաեւ հավելեց, որ ՌԴ-ն եւ միջնորդ կողմերը ձգտում են կանխել երկորրդ ղարաբաղյան պատերազմը, սակայն թե արդոք նրանց կհաջողվի՞ կանխել դա, ցույց կտան հետագա զարգացումները:
ՀՀԿ-ական պատգամավորը դժգոհեց նաեւ միջազգային հանրությունից, որն այս ընթացքում երբեք համարժեք գնահատական չի տվել Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին: «Միջազգային հանրությունը ճիշտ չի գնահատում զոհին եւ ագրեսորին, եւ դա հնարավորություն է տալիս, որ Ադրբեջանի նախագահի հոխորտանքները գնալով ավելի հաճախակի բնույթ կրեն: Եթե ժամանակին Հիտլերին, երիտթուրքերին միջազգային կառույցները զսպաշապիկ հագցնեին, չէր լինի ո՜չ Հայոց Ցեղասպանությունը, եւ ո՜չ էլ երկրորդ համաշխարհային պատերազմը: Այսօր Ալիեւը կարծես թե մի նոր ֆյուրերիկ է, որին ոչ մի ձեւով պատասխան չեն տալիս»,-ասաց նա: Թե որն է պատճառը, ՀՀԿ-ական պատգամավորը չասաց, միայն նկատեց, թե «դա մեր պատմական բախտն է»:

No comments:
Post a Comment