Saturday, November 6, 2010

Հունաստանը բողոքել է «ամերիկացի բարեկամներին»` Թուրքիայի սպառազինությունների աճի դեմ

News.am. 5-11-2010- Հունաստանն իր մտահոգոթյուններն է հայտնել ԱՄՆ-ին` Թուրքիայի կողմից իր ռազմական պոտենցիալի աճի կապակցությամբ:
Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Բեգլիտիսն ընդգծել է, որ իր կառավարությունը ձգտում է համագործակցել Թուրքիայի հետ, բայց անհանգստացած է արեւելյան հարեւանի աճող հզորությամբ: «Կասկածում եմ՝ հասկանո՞ւմ են, արդյոք, մեր մտահոգությունն ամերիկյան բարեկամները»,- Associated Press-ին ասել է Բեգլիտիսը:
Նա նաեւ հավելել է, որ Հունաստանն աշխատում է Իսրայելի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ:

No comments: