News.am. 6-11-2010- Թուրքիան համաձայնություն կտա ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղադրմանն իր ողջ տարածքում, եթե ընդունվեն նրա երեք նախապայմանները:Առաջինը` թուրքական իշխանությունները կողմ են արտահայտվում ՆԱՏՕ-ի եւ ոչ թե ամերիկյան հակահրթիռային պաշտպանություն ստեղծելուն: Երկրորդը` այն պետք է ուղված լինի Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր մասնակից-պետությունների անվտանգության ապահովմանը, եւ երրորդ` չպետք է Թուրքիային վերածի թեւային երկրի, ինչպես դա եղավ սառը պատերազմի տարիներին:
Անկարան պնդում է, որ փաստաթղթերում չշոշափվեն կոնկրետ երկրներ, մասնավորապես Ռուսաստանը, Սիրիան եւ Իրանը, որոնց հետո Թուրքիան վերջին տարիներին ակտիվորեն համագործակցում է: Hurriyet-ի հաղորդմամբ, Թուրքիայի պաշտոնյաններն ավելի վաղ բազմիցս հայտարարել են, որ իրենց հարեւաններից սպառնալիքներ չեն տեսնում:
Հակահրթիռային պաշտպանական համակարգերի վերաբերյալ Թուրքիայի ունեցած դիրքորոշման մասին վարչապետ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կզեկուցի Սեուլում կայանալիք G-20-ի հանդիպման ժամանակ:

No comments:
Post a Comment