News.am. 8-11-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հայտարարել է ղարաբաղյան խնդիրը ռազմական եղանակով լուծելու հնարավորության մասին: «Մենք բանակցություններ ենք վարելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածքային ամբողջականությունը խաղաղ կերպով վերականգնելու հույս ունենք: Երբ տեսնենք, որ դա անհնար է, այդժամ ադրբեջանական պետությունը, օգտագործելով ռազմական ուղին, կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ալիեւը նոյեմբերի 7-ին ադրբեջանցի երկու դիվերսանտների թաղման արարողության ժամանակ, որոնց ղարաբաղյան կողմը, բարի կամք դրսեւորելով, հանձնել էր Բաքվին:
Նախագահի խոսքով, հողերը ռազմական եղանակով ազատելու համար Ադրբեջանն ունի ինչպես մարտունակ բանակ, այնպես էլ զինծառայողների մարտական ոգի:
Նշենք, որ Իլհամ Ալիեւը բազմիցս է հայտարարել, թե Ադրբեջանը չի համաձայնվի Լեռնային Ղարաբաղի անկախության հետ, իսկ ադրբեջանական կողմի համբերությունը կարող է ավարտվել:

No comments:
Post a Comment