
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն իր արբանյակըերկրի ուղեծիր է ուղարկելու պինդ վառելիքով հրթիռի օգնությամբ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար Ալի Ջաֆարին: Վերջինիս խոսքերով՝ արբանյակի արձակումը տեղի կունենա այն միջոցառումների շրջանակներում, որոնք նվիրված են Իսլամական հեղափոխության պահակազորի գեներալ Հասան Թեհրանի Մողադդամի մահվան տարելիցին:
2011 թվականի նոյեմբերի 12-ին Թեհրանից 25 կիլոմետր դեպի արևմուտք ընկած Ամիր Ալ-Մոմեյնին ռազմաբազայում պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով, պաշտոնական տվյալներով զոհվել էր 17 և վիրավորվել է 16 մարդ: Իսլամական հեղափոխության պահակազորի բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածներից մեկն էլ եղել է Իրանի մարտական հրթիռների մշակման ու արտադրության ծրագրի ղեկավարներից Հասան Թեհրանի Մողադդամը: Իրանն արդեն իսկ հաջողությամբ երեք արբանյակ է արձակել տիեզերք: Փետրվարի 3-ին Իրանն ուղեծիր ուղարկեց հայրենական արտադրության արբանյակ:
No comments:
Post a Comment