Panorama.am. 15-11-2010- Թուրքական մամուլը մեծ խանդավառությամբ է արձագանքել Շվեդիայի գլխավոր ընդդդիմադիր կուսակցության` սոցիալ-դեմոկրատների նախագահ տիկին Մոնա Սահլինի ներկայացրած հրաժարականին: Թեմային անդրադարձած թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) պարբերականը նշում է, որ կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարականի պատճառը սեպտեմբերի 19-ին կայացած ընտրություններում ոչ բավականաչափ արդյունքների հասնելն է: Սահլինը հայտարարել է, որ այլևս իր թեկնածությունը չի առաջադրելու:
Նա նաև լրագորղներին տեղեկացրել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին տեղի կունենա կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ էլ կընտրվի սոցիալ-դեմոկրատների նոր առաջնորդը:
Թուրքերի խանդավառության պատճառն այն է, որ հրաժարական տված կին կուսակցապետն այս տարվա մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևին մեծ աջակցություն է ցուցաբերել, ինչի հետևանքով էլ հակակրանքի թիրախ է դարձել շվեդաբնակ թուրքերի համար:

No comments:
Post a Comment