Monday, January 31, 2011

BBC-ն ֆիլմ է նկարահանում Էրդողանի մասին

Tert.am. 31-1-2011- Բրիտանական BBC հեռուստաալիքը Թուրքիայում այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ պատրաստվում է ցուցադրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կայնքի մասին պատմող փաստագրական ֆիլմ։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ֆիլմում մասնավորապես ներառվելու են Էրդողանի կառավարության օրոք Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Ֆիլմում անդրադարձ է լինելու նաև Թուրքիայի՝ մերձավորարևելյան և տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ Էրդողանի արած հայտարարություններին։

No comments: