Իսրայել զինվորականների կողմից նախորդ տարի թուրքական «Մավի Մարմարա» նավի դեմ իրականացված գործողությունը հետաքննելու համար ՄԱԿ-ի պահանջով ստեղծված հետաքննական հանձնաժողովի միջանկյալ զեկույցում իսրայելցի զինվորականների նկատմամբ ծանր մեղադրանքներ են տեղ գտել։
Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ զեկույցում նշվել է, որ Գազայի հատված օգնություն տանող նավերը ճանապարհ են ընկել՝ համապատասխան անվտանգության միջոցառումներից եւ անձնագրային ստուգումներից հետո։
Զեկույցում ասվել է, որ օգնություն տանող նավերի մոտ 600 ուղեւորները իսրայելցի զինվորականների կողմից ենթարկվել են դաժան վերաբերմունքի, զրկվել ջրից, սննդից, զուգարան գնալու հնարավորությունից։
«Նավերի ուղեւորների տառապանքները շարունակվել է նաեւ Աշդոդի նավահանգստում, որտեղ ուղեւորներին թողել են ձեռնաշղթաներով, խուզարկել եւ թալանել են։ Կին ուղեւորները իսրայելցի տղամարդ զինվորականների կողմից ենթարկվել են ստորացուցիչ սեռական ոտնձգության։ Կին լրագրողներից մեկին այնպիսի խուզարկության են ենթարկել, որը հակասում է թե՜ իրավական, թե՜ բարոյական սկզբունքներին»,-նշվել է զեկույցում։
Նշենք, որ Իսրայելը նախորդ օրը եւս հրապարակել էր ուսումնասիրությունը, որտեղ իրավաչափ է համարվել իսրայելցի զինվորականների գործողությունները։
Հիշեցնենք, որ 2010-ի մայիսի 31-ին Իսրայելի զինված ուժերը գործողություն են իրականացրել Գազայի հատված օգնություն տանող նավատորմի նկատմամբ, որի ընթացքում թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա սպանվել է 9 թուրք։
Թուրքիան Իսրայելից պահանջում է ներողություն խնդրել թուրք ժողովրդից եւ փոխհատուցել զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին, ինչին իսրայելական կողմը դեմ է արտահայտվում։

No comments:
Post a Comment