Wednesday, January 26, 2011

Ուժի մեջ է մտել Իրանի և Վրաստանի միջև ոչ վիզային ռեժիմը

2011 թ. հունվարի 26-ից ուժի մեջ է մտել` երկու երկրների քաղաքացիների համար ոչ վիզային ռեժիմի վերաբերյալ Իրանի և Վրաստանի միջև համաձայնագիրը: Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության, համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2010 թ. նոյեմբերի 3-ին: Այդ փաստաթղթի հիման վրա երկու երկրների քաղաքացիներին հնարավորություն է տրվում բազմաթիվ անգամ այցելել հարևան պետության տարածք, միջազգային սահմանամերձ անցակետերով տարանցում կատարել և հարևան պետության տարածքում ժամանակավոր գտնվել: Վրաստանի քաղաքացիները առանց վիզաների կկարողանան մեկնել Իրան և այդ տարածքում մնալ 45 օրվա ընթացքում: Նման կանոն է գործում նաև Վրաստան այցելող Իրանի քաղաքացիների համար:

No comments: