Tert.am. 23-1-2011- Իսրայելում թալանել են երկրի փոխարտգործնախարար Դեննի Այալոնի տունը: Այս մասին տեղեկացնում է իսրայելական Yediot Ahronot թերթը:
Իսրայելական պարբերականի փոխանցմամբ` անհայտ անձինք գողացել են Իսրայելի փոխարտգործնախարարի համակարգիչը, ավտոմեքենան և Այալոնի կնոջ ձեռքի պայուսակը:
Ըստ Yediot Ahronot-ի` Իսրայելի փոխարտգործնախարարին պատկանող գողացված իրերում չի եղել «պետական գաղտնիք» ներկայացնող որևէ փաստաթուղթ:
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ Դեննի Այալոնի անունն սկսվեց ակտիվորեն շրջանառվել մամուլում հատկապես այն դեպքից հետո, երբ Այալոնն Իսրայելի արտգործնախարարություն էր հրավիրել Թել Ավիվում Թուրքիայի դեսպան Օղուզ Չելիքքոլուին և նրան նստեցրել ցածր բազմոցին: Պաշտոնական Անկարան Այալոնի այդ քայլը որակել էր որպես «Թուրքիային նվաստացնելու փորձ» և Թել Ավիվից պահանջել ներողություն խնդրել: Ի պատասխան թուրքական կողմի մեղադրանքներին` Իսրայելի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ ինքն ամենևին էլ չի ցանկացել վիրավորել ոչ թուրք դեսպանին, ոչ էլ Թուրքիային: Սակայն ի վերջո Դեննի Այալոն ստիպված ներողություն էր խնդրել Անկարայից:

No comments:
Post a Comment