Monday, January 31, 2011

Էրգենեքոնականների մահափորձը՝ Էրդողանի դեմ

HayNews.am. 31-1-2011- «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության անդամները մահափորձ են ծրագրել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի նկատմամբ: Նման գրություն է ուղարկել դատարան Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT): Գրությունը կցվել է «Էրգենեքոնի» գործով առաջին դատավարությանը:
MIT-ի պատրաստած փաստաթղթում նշվում է, որ էրգենեքոնականները Պոլսի այն հատվածում, որտեղ բնակվում են վերջինիս ազգականները, նկուղային հարկ են վարձակալել, և այն նախապատրաստել հնարավոր մահափորձի համար: Վերջիններս դեպի այն փողոց, որտեղով անցնում էր Էրդողանի ավտոշարասյունը, շարժական աղյուսներ էին դրել:

No comments: