Thursday, January 27, 2011

Հայոց բանակին նվիրված Սուրբ պատարագ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկել են: Այս պահին Հայոց բանակին նվիրված Սուրբ պատարագ է մատուցվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
ՊՆ-ից հաղորդում են, որ ժամը 11.00-ին տեղի կունենա Հայոց բանակին նվիրված գոհաբանական մաղթանք ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում և զորամասերի մատուռներում:
Օրվա երկրորդ կեսին`ժամը 17.30-ին - ՀՀ ԶՈւ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ:
Այսօր ԶՈՒ ներկայացուցիչներ պարգևներ կհանձնի նաև ՀՀ նախագահը:

No comments: