ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Իշխանության կողմից չվերահսկվող մի քանի անուն թերթերի վրա պարբերաբար շարունակվում են զանազան ճնշումները։ Այս պահին դատարաններում քննվում են «Հայկական ժամանակ», «Ժամանակ» եւ «Առավոտ» թերթերի նկատմամբ «բարոյական վնասների» ֆինանսական փոխհատուցման ընդհանուր հաշվով մոտ 20 միլիոն դրամի հայցեր։ Մամուլի հիշյալ միջոցների նկատմամբ հայցերն ակնհայտորեն ապօրինի են։ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ երեք օլիգարխների հայցը հիմնազուրկ է, քանի որ համապատասխան տեղեկատվությունը «Հայկական ժամանակը» հրապարակել է՝ հստակ մատնանշելով իր աղբյուրը։ Ավելին՝ մատնանշված աղբյուրը եւս մեկ անգամ հաստատել է նույն տեղեկատվությունը եւ «վիրավորված արժանապատվությամբ» օլիգարխներին առաջարկել է իր հետ գործ ունենալ։ Եւ այնուամենայնիվ, դատի է տրվել «Հայկական ժամանակը», որի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը վարչախմբի դեմ մղած իր պայքարի հետեւանքով այսօր որպես քաղբանտարկյալ անազատության մեջ է։ «Ժամանակ» օրաթերթին դատի տված Ռ. Քոչարյանի ընտանիքի հայցը նույնպես անօրինական է, քանզի թերթը իր հաղորդած տեղեկատվության համար սահմանված կարգով հերքում է տպագրել, իսկ հայցը ի սկզբանե ենթակա էր մերժման վաղեմության հիմքով։ Հիշենք, որ որպես քաղբանտարկյալ ավելի քան երեք տարի անազատության մեջ էր նաեւ այս թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը։ Նույն բնույթի են «Առավոտի» դեմ հարուցված դատական երեք հայցերը։
Այլընտրանքային տեղեկատվություն ստանալու իրավունքը հայաստանյան հասարակության մեծագույն մասի համար սահմանափակված է այն բանի շնորհիվ, որ արդեն 10 տարի վարչախումբն իր հսկողության տակ է վերցրել հեռուստատեսային բոլոր ալիքները՝ նրանց նկատմամբ հաստատելով փաստացի կոշտ գրաքննություն։ Այս դեպքում էլ իշխանության իրական նպատակը նույնն է. սնանկացման միջոցով վերացնել կամ դրա սպառնալիքով կաշկանդել ազատ մամուլը, լուծել նաեւ տպագիր մամուլի ոչ մեծ լսարանի խնդիրը։ Հենց այդ նպատակով էլ նախորդ տարվա վերջում կատարվեցին օրենսդրական համապատասխան փոփոխությունները։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է մամուլի դեմ ակնհայտորեն մեկ կենտրոնից կազմակերպված այս արշավանքը, հույս է հայտնում, որ այն կարժանանա միջազգային պատկան կառույցների, մասնավորապես ԵԽԽՎ-ի, ԺՄԻԳ-ի, Հայաստանում ԵՄ երկրների դեսպանների, ԱՄՆ-ի ուշադրությունը։ Մեր մասնավոր տարակուսանքն ենք հայտնում նաև ԱՄՆ կառավարության կողմից ժողովրդավարության զարգացման համար Հայաստանին 45,5 միլիոն դոլար հատկացնելու փաստի առիթով, քանզի, ինչպես ցույց է տալիս Հայաստանի վերջին 10 տարիների փորձը, ժողովրդավարական իրավիճակը ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում հետեւողականորեն վատանում է եւ այդ վատացումը գուցեեւ ուղիղ համեմատական է այդ նպատակով հատկացված գումարի չափին։

No comments:
Post a Comment