Հունվարի 24-26-ը Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության համակարգող խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է երկաթուղու շինարարությունն արագացնելու հարցը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը: Խորհրդի նիստին մասնակցել են Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները:
Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը հայտարարել է, որ աշխատանքը արագացնելու համար իր երկիրը պատրաստ է արտոնյալ պայմաններով նոր վարկ տալ Վրաստանին: Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդեն իսկ 200 միլիոն վարկ է հատկացրել Վրաստանին, 25 տարով, տարեկան 1 տոկոսով, որպեսզի Վրաստանը իր տարածքում իրականացնի Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության աշխատանքները: Ծրագրվում է, որ երկաթուղու շինարարությունն ավարտվի 2012 թվականի սկզբին, թեեւ ամենասկզբից նշվում էր 2013 թվականի կեսի մասին: Երկաթուղու շինարարության խորհրդի նիստից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի տրանսպորտի նախարարներին ընդունել են Վրաստանի նախագահ Սահակաշվիլին եւ վարչապետ Գիլաուրին:

No comments:
Post a Comment