Sunday, February 27, 2011

2008-ին Թուրքիան կարող էր Ռուսաստանի դեմ պատերազմ սկսել. WikiLeaks

WikiLeaks սկանդալային կայքէջը գրում է, որ 2008 թ-ի օգոստոսին Թուրքիան պատրաստ էր Ռուսաստանի դեմ պատերազմ սկսել: Ռուս-վրացական կարճատև պատերազմի օրերին Մոսկվա է մեկնել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը, որը Կրեմլի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ սպառնացել է, թե եթե ռուսական զորքերը 100 կմ շառավղով մոտենան թուրքական սահմանին, ապա Անկարան «իբրև ՆԱՏՕ-ի անդամ ստիպված կլինի զորքեր մտցնել Վրաստան»:
WIkiLeaks-ը հստակեցնում է, որ խոսքը վերաբերում է Աջարիայի տարածքին, որտեղ մտնելու դեպքում թուրքերը պատրաստ են եղել հակառակ գործողություն իրականացնել:
Նկատենք, որ վրացական «ПирWели» գործակալությունը մի քանի ամիս առաջ նույնպես նմանատիպ լուր էր տպագրել` հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի հայտարարությանը:

No comments: