Wednesday, February 23, 2011

Թուրքիայում կին քաղաքապետը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել

HayNews.am. 23-2-2011- Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող քրդաբնակ Շըրնաք նահանգի Ուլուդերեի քաղաքապետ Շյուքրան Սինջարը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման` «ահաբեկչական կազմակերպության ցուցումներով առաջնորդվելու և նրա օգտին քարոզչություն տանելու» մեղադրանքով, հայտնում է DHA-ը:
Սինջարը, ով Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ է, 2009 թվականին ունեցած ելույթի պատճառով մեղադրվում էր նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամ լինելու մեջ, բայց այդ մեղադրանքը չի ապացուցվել:
Դիարբեքիրի դատարանը կին քաղաքական գործչին մեղավոր է ճանաչել «ահաբեկչական կազմակերպության ցուցումներով առաջնորդվելու և նրա օգտին քարոզչություն անելու» մեջ և դատապարտել 6 տարի 3 ամիս ազատազրկման:

No comments: