Wednesday, February 23, 2011

ԱՅ ՔԵԶ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԱՆ

«Լրագիր» 23-2-2011- ԱԳՆ-ն տարածել է տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը փետրվարի 21-22-ը եղել է Լոնդոնում եւ հանդիպում ունեցել Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավար Դեւիդ Հարթնետի հետ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել է երկու երկրների հարկային համակարգերի միջեւ տեղեկատվության եւ փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:
Այստեղ շատ հետաքրքրական բան է ստացվում:
Որ Հայաստանի հարկային եւ մաքսային կառույցի համար բրիտանական փորձը կարող է օգտակար լինել, իհարկե անկասկած է: Մյուս կողմից էլ անկասկած է, որ այդ փորձը կարող է օգտակար լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանում իսկապես, անկեղծորեն հետաքրքրված են դրանով եւ ցանկանում են փոխել ներկայիս որակը:
Ամբողջ հարցն այն է, թե Հայաստանի մաքսային ու հարկային կառույցը իր ներկայիս որակով ինչ պետք է փոխանակի, որ օգտակար կլինի բրիտանացիների համար: Հայաստանի մաքսային ու հարկային կառույցի գործունեության ընթացքում ձեւավորված որ մի փորձը կարող է պետք կամ օգտակար լինել բրիտանական հարկային համակարգին: Թե ինչում է հարկային ու մաքսային կառույցը Հայաստանում փորձառու, թերեւս ավելորդ մեկնաբանությունների կարիք չի զգում:

No comments: