Հայտարարելով այդ մասին վարչապետ Էրդողանը հյուսիսային հատվածի վարչակարգից պահանջում է պատժել «ամբարտավաններին»«ԱԶԳ», 08-02-2011- Փետրվարի 6-ին Ստամբուլի օդանավակայանում Սիրիա ուղեւորվելուց առաջ կազմակերպված ասուլիսում Թուրքիայի վարչապետ Էրդողանը Կիպրոսի Հանրապետության հետ համագործակցելու մեջ մեղադրեց կիպրացի թուրքերին: Դրա պատճառը դեռեւս հունվարի 28-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի թուրքական հատվածում կազմակերպված ցույցն է:
Թեեւ թուրքական լրատվամիջոցները, այդ թվումՙ վարչապետ Էրդողանի հետ սուր հակասությունների մեջ գտնվող «Դողան հոլդինգի» հրատարակած «Հյուրիեթ» եւ «Միլիեթ» թեթերը շրջանցել էին շուրջ երկու շաբաթվա վաղեմությամբ այդ ցույցը, նկատի ունենալով, որ Կիպրոսի հիմնախնդիրն ազգային հարց է, այնուամենայնիվ, Էրդողանի մեղադրանքներին անդրադառնալիս, նրանք ստիպված որոշակի տեղեկություններ հայտնեցին:
Թուրքական լրատվամիջոցներին ասուլիսում լրացրեց վարչապետ Էրդողանը: Որքան էլ այդ տեղեկությունները կցկտուր լինեն, կիպրացի թուրքերը «Կիպրոսի միասնականության» կարգախոսով, հունարեն եւ թուրքերեն ցուցապաստառներով դատապարտել են Թուքիային եւ պահանջել, որ չբռնանա կիպրացիների կամքի վրաՙ վերջ տալով անհարկի միջամտությանը: Ընդ որում, ցուցարարները կրել են Կիպրոսի Հանրապետության դրոշներ, չունենալով իրենց ձեռքին գեթ մեկ թուրքական դրոշ:
Այս հանգամանքը խիստ զայրացրել է վարչապետ Էրդողանին, որ ցույցի առնչությամբ պարզաբանումներում շեշտը հենց դրոշի վրա է դրել: Նա, ինչպես երեկ նշել էր «Հյուրիեթը», ասել է. «Ցուցարարները Հարավային Կիպրոսի հունական հատվածի դրոշն են բարձրացնում: Նրանց ձեռքին թուրքական ոչ մի դրոշ չի եղել: Սա չի կարող «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ժողովրդի մոտեցումը լինել, մեզ հայտնի որոշակի խմբավորման մոտեցումն էՙ Հարավային Կիպրոսի հետ համագործակցողների: Սրանք «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ծավալած հաշետցման գործընթացը ռմբահարող խմբավորումներ են:
Կարծում եմ, սրանց նկատմամբ անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկի հյուսիսային Կիպրոսի վարչակարգը: Մենք էլ կանենք այն, ինչ մեզանից է կախված: Չենք կարող հանդուրժել այդ ամենը: Քիչ առաջ մեր մտահոգությունները փոխանցեցի «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահին: Ասացի, որ նա պարտավոր է վերաբերմունք ցույց տալ, կան բոլոր ցուցարարների նկարահանումները: Նրանց նկատմամբ պետք է դատական գործ հարուցել: Ելնում եւ հակաթուրքական ցուցապաստառները ձեռքին Թուրքիային են հայհոյում: Չպետք է դա թույլ տալ: Մեզ ասաց. «Մենք գիտենք, թե ում հետ են գործակցում ցուցարարները»: Ես նրան պատասխանեցի. «Քանի որ գիտես, արա այն, ինչ անհրաժեշտ է»: Մենք Կիպրոսի համար կյանք ու արյուն ենք տվել: Հետեւաբար չենք կարող հանդուրժել Թուրքիայի դեմ ցուցաբերվող այս անփառունակ մոտեցումը»:
Ի դեպ, մինչ այդ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ինքնակոչ նախագահ Դերվիշ Էրօղլուն հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ընթացքում ցույցի առնչությամբ մտքեր է փոխանակել: Նախորդ օրը, «Հյուրիեթի» վկայությամբ, նա հաղորդագրություն էր տարածել, ասելով, որ Թուրքիայում ցույցին դրսեւորվող հակազդեցություններում կան թյուր եւ սխալ ըմբռնումով պայմանավորված արտահայտություններ, որոնք վշտացրել են Կիպրոսում տասնյակ տարիներ ազգային ազատագրական պայքար մղող կիպրացի թուրքերին:
Թե ի՞նչ արտահայտությունների մասին է խոսքը, չգիտենք: Բայց որ Կիպրոսի հիմնահարցի կարգավորման թուրքական տարբերակն իրականում նպատակամղված է չկարգավորվածության ապահովմանը, որպեսզի հնարավոր լինի կղզու հյուսիսային հատվածը կցել Թուրքիային, գաղտնիք չէ: Հայտնի է նաեւ այն, որ ներկայումս Կիպրոսի թուրքական հատվածը մեծապես բնակեցված է Թուքիայից տեղափոխված վերաբնակներով, քանի որ կիպրացի թուրքերի զգալի զանգված դեռեւս 1974-ին թուրքական զորքերի կղզի ներխուժման օրերին տեղափոխվել էր Անգլիա:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments:
Post a Comment