HayNews.am.21-2-2011- Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի փորձագետ, քաղաքագետ Ամանդա Փոլը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ծավալուն հոդվածով է հանդես եկել: Վերջինս քննադատել է Եվրամիության դիրքորոշումը, որն ակտիվորեն չի զբաղվում խնդրի կարգավորմամբ` չգիտակցելով, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենավտանգավորն է տարածաշրջանում»:
«Եթե Եվրամիությունը քիչ թե շատ ակտիվ զբաղվում է Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի խնդիրներով, ապա ԼՂ-ի հարցում միայն հետևում է ԵԱՀԿ Մինկսի խմբի ջանքերին` բավարարվելով այն փաստով, որ ԵՄ անդամ Ֆրանսիան այդ կառույցի համանախագահն է: Ոչ ոք չի ակնկալում, որ Եվրամիությունը կարող է լուծել հակամարտությունը, սակայն կարող է առնվազն կանխել պատերազմը: ԵՄ-ի թվացյալ անտարբերությունը պայմանավորված է այն փաստով, որ ցայսօր պահպանվում է ստատուս-քվոն: Եվրոպացի պաշտոնյաները հույս ունեն, որ եթե անգամ պատերազմ սկսի, այն կավարտվի ռուս-վրացական հակամարտության պես` մի քանի օրում: Նրանք, սակայն, սխալվում են»,-գրում է փորձագետն ու հավելում. «Ճիշտ է, Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական բյուջեն, սակայն հակամարտության տեղանքն ու զորքերի դասավորվածությունը նրան ամենևին էլ հաղթանակի հնարավորություն չեն ընձեռում: Հակամարտությունը կարող է շատ ձգձգվել` ներքաշելով իր մեջ շատ այլ դերակատարների, վնաս հասցնելով էներգետիկ ճանապարհներին, խլելով հազարավոր կյանքեր»:
Այնուհետև Փոլը նկարագրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը` նշելով, թե իբր «ընթանում է միջազգային իրավունքի երկու սկզբունքների` տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի պայքար»:
«Հարավային Սուդանի և Կոսովոյի նախադեպերը ցույց են տալիս, որ ինքնորոշման իրավունքն ավելի կենսունակ է, քան տարածքային ամբողջականությունը: Եվրամիությունն էլ այս հակամարտությունում կարող է ունենալ հետևյալ դերակատարությունը: Նա պետք է պահանջի, որպեսզի ԵՄ անդամ Ֆրանսիան իրեն հանձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պարտականությունները, որից հետո էլ խնդրով պետք է զբաղվեն Եվրամիության հանձնակատարները: Հակամարտությունների լուծման փորձ ունեցող մարդիկ ԵՄ ղեկավար կառույցներում շատ կան, և նրանք կկարողանան խնդրին լուծում տալ»,-գրում է փորձագետը:

No comments:
Post a Comment