Thursday, February 24, 2011

Ֆիդել Կաստրո. ՆԱՏՕ-ն շուտով կներխուժի Լիբիա

Diplomat.am. 23-2-2011- ԱՄՆ-ն շուտով ՆԱՏՕ-ից կպանաջի ներխուժել Լիբիա, որպեսզի վերահսկողության տակ վերցնի նավթահորերը, - կանխագուշակում է Ֆիդել Կաստրոն:
«Պարզ է, որ ամերիկյան կառավարությունը բացարձակապես չի հետաքրքվում, որպեսզի Լիբիայում խաղաղություն լինի և մեկ րոպե անգամ չկասկածելով կհրամայի ՆԱՏՕ-ի ուժերին ներխուժել երկիր` դա ուղղակի ժամերի կամ օրերի հարց է», - գրել է Կաստրոն իր հոդվածում, որը հրապարակվել է Կուբայի պետական ԶԼՄ-ներում:
Լիբիան արդեն մի քանի շաբաթ է, ինչ ցնցվում է հակակառավարական ելույթներից, որոնք իրենց հետևից հարյուրավոր զոհեր են թողել:
Սակայն Կուբայի 84-ամյա նախկին առաջնորդը, չմեկնաբանելով Մուամար Քադաֆիի անվտանգության ուժերի կողմից կիրառվող բռնությունը, ասել է. «Ես չգիտեմ, թե արդյոք ճիշտ է այն ամենը, ինչի մասին խոսվում է Լիբիայում»:

Կաստրոն շատ տարիներ եղել է Քադաֆիի դաշնակիցը և անցյալում փորձում էր կանխագուշակել հրատապ քաղաքական իրադարձությունների զարգացումը, բայց ոչ միշտ էր դա նրան հաջողվում:

No comments: