Thursday, February 24, 2011

«ԵՍ ԿՊՈԿԵՄ ԼԵԶՈՒԴ»

Ազգայնամոլ պատգամավորը սպառնում է Թուրքիայի կրթության նախարարին
«ԱԶԳ», 24-02-2011- Այդ մասին երեկ տեղեկացրել են թուրքական լրատվական գործակալությունները: Խոսքը «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Ահմեդ Դուրան Բուլութի մասին է: Երեկվա մամուլի ասուլիսում նա երկրի վատ կառավարման եւ հատկապես PKK-ի ահաբեկիչներին ցուցաբերած հանդուրժողականության համար նախ քննադատել է վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը, ապա հիշեցրել է հունիսի 12-ին նախատեսվող առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին եւ ասել է, որ թուրք ժողովուրդը արժանի պատասխան է տալու իշխանություններին:
Այնուհետեւ նա, խոսքն ուղղելով Թուրքիայում թուրքերենի կողքին նաեւ որպես մայրենի լեզու քրդերենի ուսուցման գաղափարը պաշտպանող կրթության նախարար տիկին Նիմեթ Չուբուքչուին, ասել է. «Լսի, նախարար, ես կպոկեմ քո լեզուն: Այս երկրում պաշտոնական լեզուն թուրքերենն է: Թող դա բոլորն իմանան: Եթե որեւէ մեկը ուզում է իր տան մեջ կամ աշխատանքի վայրում արտահայտվել այլ լեզվով, խնդիր չէ»:

No comments: